Երեկ կայացավ դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Լուսինե Կիրակոսյանին նվիրված հոբելյանական երեկոն:
ArmLur.am-ը դերասանուհու հետ զրուցել է երեկոյի, հույզերի եւ անակնկալների մասին:
Նշենք, որ Լուսինե Կիրակոսյանը թատրոնի, կինոյի, հեռուստատեսության դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի, «Արտավազդ» մրցանակակիր է:
Նկարահանվել է «Ձիավորը, ում սպասում էին» (1984), «Ավտոբուս» (1988), «Լաբիրինթ» (1994), «Մեր բակը» (1996), «Մեծ քաղաքի փոքր պատմությունը» (2007), «Փեսացուն կրկեսից» (2011) ֆիլմերում։ Խաղացել է Նվարդ «Սեր և ծիծաղ», Կին՝ «Ավտոբուս», Սիրարփի՝ «Քո վերջին հանգրվանը», Լուկա՝ «Շոկոլադ ուտող զինվորը», Սաթիկ՝ «Թաղի զավակը», Մայր՝ «Հալածված առաքյալը» ներկայացումներում, իսկ «Ցիանակալիում … Կաթով կամ առանց կաթի» ներկայացման մեջ Վեներանդայի դերակատարման համար 2011թ-ին արժանացել է «Արտավազդ» մրցանակի՝ «երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում:
Լիդա Եղիազարյան