Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Նեթանյահուի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում իսրայելական ,Լիկուդե կուսակցության առաջնորդ Բենյամին Նեթանյահուին շնորհավորել է կառավարություն ձևավորելու կապակցությամբ։ Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է The Jerusalem Post պարբերականից։ «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է վարչապետի թեկնածու Բենյամին Նեթանյահուին կառավարություն ձևավորելու կապակցությամբ»,- ասվում է իսրայելական պարբերականի հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ կողմերը քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում՝ Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։ Նեթանյահուն հույս է հայտնել, որ «շուտով հակամարտությանը և դրանից բխող տառապանքներին վերջ դնելու միջոց կգտնվի»։ Նեթանյահուն նաև հայտնել է Պուտինին, որ վճռական է այն հարցում, որպեսզի Իրանին թույլ չտա միջուկային զենք ձեռք բերել։ Կողմերը քննարկել են նաև երկկողմ օրակարգի հրատապ հարցեր։

Պարբերականը նշում է, որ նախկինում երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելիս Նեթանյահուն սերտ հարաբերություններ էր պահպանում ինչպես Մոսկվայի, այնպես էլ Վաշինգտոնի հետ, սակայն այժմ դա դժվար կլինի Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով, որի ընթացքում Բայդենը մեծ աջակցություն է հայտնում Կիևին։




Լրահոս