Արժանապատիվ հայի տեսակը Հայրենիք չունի թշնամուն տալու. Թագուհի Թովմասյանի ուղերձը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը գրում է. Հարգելի’ հայրենակիցներ, ավարտին է մոտենում 2022 թվականը: Այս տարին ևս մաքառումի և պայքարի տարի էր հայ ժողովրդի համար, մարտահրավերներով ու դժվարություններով լի՝ հայկական երկու հանրապետությունների համար:

Շուրջ 120 հազար արցախահայությունը շարունակում է մնալ շրջափակման մեջ՝ կրելով հումանիտար արտակարգ իրավիճակի ծանր հետևանքները: Հազարավոր ընտանիքներ բաժանված են՝ հայտնված լինելով շրջափակման տարբեր կողմերում…

Թող 2023-ը լինի խաղաղության և զգոնության տարի: Փյունիկի պես վեր հառնենք մեր ցավից և ապացուցենք աշխարհին, որ արժանապատիվ հայի տեսակը Հայրենիք չունի թշնամուն տալու, համախմբվենք ու միասնական լինենք մեր պայքարում, որը հաղթանակով պսակվելու այլընտրանք պետք է չունենա:




Լրահոս