ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ ախտանշաններով են երեխաներն ընդունվում հիվանդանոց. հնարավոր է նոր ալիք սկսվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս օրերին մանկական կլինիկաները ծանրաբեռնված են աշխատում: Նշենք, որ հիվանդանոց դիմած քաղաքացիների մեծ մասը մինչև 18 տարեկաններ են։

«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկաբուժության 2-րդ կլինիկայի ղեկավար Մարի Դարակչյանի խոսքով՝ երեխաները կլինիկա են ընդունվում միջին ծանրությամբ: Սակայն մասնագետի խոսքով, առաջիկայում հնարավոր է հիվանդացության նոր ալիք սկսվի, քանի որ սկսվել է դպրոցական շրջանը: Ախտանշանները հետեւյալն են՝ բարձր ջերմություն, քթից արտահոսք, դժվարաշնչություն, հազ, ինչից հետո կարող է զարգանալ նաեւ թոքաբորբ:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Սյունէ Համբարձումյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս