Ապրելու ձայնը հնչելու է միշտ. արցախցի գրողները կրկին մեկ հարկի տակ են հավաքվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համազգային հայ կրթական եւ մշակութային միության Արցախի գրասենյակի նախաձեռնությամբ կայացել է եւս միջոցառում, որի մասին հայտնի է դարձել կազմակերպության տարածած հայտարարությունից:

Գրական երեկոն նվիրված է եղել Արցախի բարբառին, որի ընթացքում «Դիզակ Արտ» մշակութային կենտրոնի սաները հանդես եկան արցախյան բարբառով գրված մի շարք երգերով։

Արցախի գրողներից ընթերցվել են Գուրգեն Գաբրիելյանի, Վարդան Հակոբյանի, Վազգեն Օվյանի, Ալեքսանդր Մանասյանի, Արիս Գրիգորյանի, ինչպես նաեւ` երիտասարդ գրող Վաչիկ Դադայանի ստեղծագործություններից։

Միջոցառման ընթացքում ընթերցվել են հատվածներ Արցախի բանահյուսությունից, որի շուրջ կազմակերպվել է հետաքրքրաշարժ հարցուպատասխան։

Համազգայինի Արցախի գրասենյակի պատասխանատու Հերմինե Ավագյանը խոստացել է, որ «Ապրելու ձայնը» նախագիծը շարունակական է լինելու` Համազգայինի շուրջը համախմբելով Արցախի գրողներին ու արվեստագետներին։

Հուրի Բաղդասարյան




Լրահոս