24-ամյա օտարերկրացին ձերբակալվել է թմրամիջոց գովազդելու կասկածանքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 30-ի երեկոյան ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները Սարյան փողոցում հայտնաբերել, իրացնելու նպատակով թմրամիջոց գովազդելու կասկածանքով ձերբակալել և ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 24-ամյա մի օտարերկրացու: Բաժնում անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են տարբեր գրառումներով թմրամիջոցներ վաճառելու ինքնակպչուն թղթե 485 պատկերներ, որոնց կենտրոնական հատվածում կանեփի տերևի պատկեր էր՝ «QR» կոդով, նաև թափանցիկ և սև պլաստմասսե ֆորմաների նմուշներ, որոնց վրա կտրված էր կանեփի նկար, աերոզոլ տեսակի ներկի մետաղական սրվակներ, մարկերներ:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:




Լրահոս