«Ալյանս»-ը կմասնակցի Երևանի ավագանու ընտրություններին. ում հետ են համագործակցելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ալյանս» կուսակցությունը Երևանի ընտրություններին մասնակցելու որոշում է կայացրել: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը:

Ուրիխանյանը նաև տեղեկացրել է, որ երկար քննարկումներ է ունեցել Հանրային ձայն կուսակցության նախագահ, Արտակ Գալստյանի հետ։

Գրառման մեջ նաև ասված է.

«Քննարկումներն ընթացել են ևս մի քանի ընդդիմադիր հարգարժան գործընկեր ուժերի հետ։ Հուսամ, որ Հանրային ձայնի մեր գործընկերների ամրությունն ու տոկունությունը ոչինչ չի կոտրի, և մենք կգնանք Հայրենիքը քրքրողներից ազատվելու ճանապարհով։ Մնացած մանրամասները 5 ամիս առաջ իմ խոստացած 10 եթերների ընթացքում, որոնք շուտով վերջապես կսկսվեն»։




Լրահոս