Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԽ պատվիրակության անդամներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
armlur.am -ին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից հայտնում են, որ  Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատվիրակության անդամներին` պատվիրակության ղեկավար, ՀՀ-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Միլան Ցաբրնոխի գլխավորությամբ:Նախագահը կարևորել է Եվրոպական խորհրդարանի ներկայացուցչական պատվիրակության այցը մեր երկիր և հույս հայտնել, որ այն լավ հնարավորություն է տեղում ծանոթանալու Հայաստանի և տարածաշրջանի խնդիրներին, մարտահրավերներին ու զարգացումներին` նպաստելով Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ամրապնդմանը: Հանրապետության ղեկավարի խոսքով, պատվիրակության անդամների համար օգտակար կլինեն Հայաստանի քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության և պետական մարմինների ներկայացուցիչների հետ հանդիպումները: “Մեր ցանկություններն ու ձգտումները միանշանակ են` մենք ուզում ենք օր առաջ ունենալ շատ ավելի բարեկեցիկ, ժողովրդավար և ավելի անվտանգ Հայաստան, կայուն ու խաղաղ տարածաշրջան: Եվ մեր ջանքերն ուղղված են դրան”,-ասել է Նախագահ Սարգսյանը:Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը, միջխորհրդարանական կապերի ամրապնդմանը, ինչպես նաև մեր երկրի ներքաղաքական գործընթացներին, արտաքին քաղաքականությանն ու տարածաշրջանային խնդիրներին վերաբերող հարցեր: 




Լրահոս