Ավտովթար Այնթապ գյուղում. վարորդը մահացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ` նոյեմբերի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:
Ինչպես դեպքի վայրից armlur.am -ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 23.50-ին Մասիսի հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժին հայտնել են, որ Երևան-Արտաշատ ավտոճանապարհին` Այնթապ գյուղի հատվածում, ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով վարորդը մահացել է:Պարզվել է, որ նույն օրը` ժամը 23.30-ի սահմաններում, Արարատի մարզի Այնթափ գյուղի բնակիչ, 27-ամյա Ներսիկ Ներսիսյանը, վարելով Արարատի մարզի Դաշտավան գյուղի բնակիչ, 36-ամյա Սուրիկ Զաքևոսյանին պատկանող Օպել Վեկտրա մակնիշի 15 ՕՕ 374 համարանիշի ավտոմեքենան, Երևան-Արտաշատ ավտոճանապարհին` Այնթապ գյուղի հատվածում, դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել Այնթապ գյուղի 7-րդ փողոցի սկզբնամասում գտնվող քարե շինության պատին, որի հետևանքով Ն.Ներսիսյանը տեղում մահացել է:




Լրահոս