ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բետոնապատնեշն էլի ներկում են, Արսեն Թորոսյանն արհամարհված է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը դեռեւս 2023 թվականի հունվարի 25-ին իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել եւ հանդես եկել Երեւանի նախկին քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին առաջարկով. «Այսօր նամակով դիմել եմ Երևանի քաղաքապետին` առաջարկելով վերանայել Երևան քաղաքի ճանապարհներին տեղակայված բետոնապատնեշների ներկման գործող պրակտիկան, քանի որ ակնհայտ է, որ այդ աշխատանքները արդյունավետ չեն և դրանց փոխարեն բետոնապատնեշների վրա տեղադրել լուսանդրադարձիչ (отражатель) սարքավորումներ: Նաև առաջարկել եմ Երևան քաղաքի փողոցների գծանշումները իրականացնել հատուկ լուսանդրադարձիչ ներկով: Այս երկու միջոցառումները էականորեն կբարձրացնեն ճանապարհների տեսանելիությունը գիշերային ժամերին և կնվազեցնեն ճանապարհային պատահարները, որոնք ցավոք նաև հանգեցնում են բազմաթիվ զոհերի և վիրավորների: Սա թույլ կտա նաև բարձրացնել Երևան քաղաքի բյուջետային ծախսերի արդյունավետությունը»:
Սակայն արդեն մի քանի օր է ArmLur.am-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի առաջարկին ի հակադրություն քաղաքային իշխանությունները շարունակում  նույն «արդյունավետ» աշխատանքն իրականացնել Իսակովի պողոտայում:
Armlur.am-ը զրուցել է Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանի հետ պարզելու համար, նախ որքան գումար են ծախսում նման ներկման աշխատանքներ իրականացնելու համար ու որքանով է ճիշտ ամեն տարի այդքան գումար ծախսել նույն ոչ «հասկանալի» աշխատանքը իրականացնելու համար:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան




Լրահոս