10 րոպեից ավելի հաչող շան տերերը կտուգանվեն 1000 դոլարով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոս Անջելեսի դատարանը, քննարկելով քաղաքի բնակիչ Գերի Լեոնարդի բողոքը, վճռել է փոփոխություններ մտցնել տեղական օրենքների մեջ, որի համաձայն`շների չափից դուրս երկար, նյարդայնացնող հաչոցը շների տերերի վրա բավական թանկ կարժենա` 250-1000 դոլար,- հայտնում է The Los Angeles Times -ը:Դատարանը վճռել է, որ “հաչող” շան տերերն առաջին անգամ կտուգանվեն 250 դոլարով, երկրորդ դեպքում` 500, ապա` 1000 դոլարի չափով: Ինչպես նշում է պարբերականը, կտուգանվի այն շան տերը, որի կենդանին կհաչի 10 րոպեից ավելի կամ 30 րոպե ընդմիջումներով։




Լրահոս