Գայանե Հակոբյանը կրկին կալանավորվեց. դատարանը որոշում է կայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատարանը քիչ առաջ 1 ամիս 15 ժամկետով կալանավորեց 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մորը՝ Գայանե Հակոբյանին Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առեւանգման գործով։

Հիշեցնենք, որ այսօր այս գործով առաջին դատական նիստն էր: Նիստից առաջ լրագրողների հետ զրույցում Աշոտ Փաշինյանը նշել էր. ««Ինձ չեն համոզել, ես իմ կամքով եմ նստել մեքենան, առեւանգումը մեքենան նստելուն չէր վերաբերում։ Առեւանգումը սկսվեց այն պահից, երբ ես ցանկացա մեքենայից իջնել, բայց տիկին Գայանեն թույլ չտվեց։ Տիկին Գայանեն ինձ նախօրոք չէր ասել, որ «Եռաբլուր» ենք գնալու։ Ես նրան շատ հարգալից ասացի, որ այսքան ժամանակ ծնողներից ով փորձել է կապվել ինձ հետ, կապվել է, ով ցանկացել է հանդիպել՝ հանդիպել է, սակայն հիմա ես չեմ ուզում ձեզ հետ գալ «Եռաբլուր», որովհետեւ դուք առանց իմ կամքը հաշվի առնելու ասում եք՝ գնում ենք այնտեղ»:




Լրահոս