Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մարզում կանցկացնի երկրպագուների համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրո-2024 ընտրական փուլի հերթական խաղերից առաջ բաց մարզում կանցկացնի: ArmLur.am-ն այս մասին տեղեկանում է ՀՖՖ-ից:

Հունիսի 9-ին՝ ժամը 17:30-ին, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կկայանա Հայաստանի ազգային հավաքականի բաց մարզումը, որին կարող են ներկա գտնվել ինչպես երկրպագուները, այնպես էլ մեդիայի ներկայացուցիչները:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսին: Հունիսի 16-ին Ալեքսանդր Պետրակովի սաներն արտագնա խաղում կմրցեն Ուելսի հետ, իսկ հունիսի 19-ին Երևանում կընդունեն Լատվիայի հավաքականին: D խմբի մրցաշարային աղյուսակն այս խաղերից հետո 4 միավորով գլխավորում է Ուելսի հավաքականը։ Խորվաթիայի հավաքականը, որը ևս 4 միավոր ունի, երկրորդ հորիզոնականում է։ Հայաստանի և Լատվիայի հավաքականները միավոր չունեն, Հայաստանի հավաքականը խմբում երրորդն է, իսկ Լատվիան եզրափակում է աղյուսակը։ Հայաստանի և Լատվիայի հավաքականները մեկ խաղ պակաս են անցկացրել։




Լրահոս