Խաչանովը չի մասնակցի Հալեի մրցաշարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը հայտարարել է, որ չի մասնակցի շվեյցարական Հալեում կայանալիք ATP-500 շարքի մրցաշարին:

«Ցավոք, այս տարի ես չեմ կարող խաղալ Հալեում՝ իմ սիրելի մրցաշարերից մեկում: Մի քանի շաբաթ առաջ «Ռոլան Գարոսում» ստացած վնասվածքից հետո դեռ խնդիրներ ունեմ, թեև շատ եմ աշխատել, բայց ժամանակ չեմ ունենա մարզավիճակ ձեռք բերելու համար։

Ես կշարունակեմ ամեն ինչ անել իմ թիմի հետ, որպեսզի լինեմ լավ մարզավիճակում և փորձեմ խաղալ «Ուիմբլդոնում»: Հուսով եմ, որ Հալեի մրցաշարում կտեսնվենք հաջորդ տարի»,- աշխարհի 10-րդ ռակետի խոսքերը մեջբերում է ATP-ի մամուլի ծառայությունը:

Հալեի մրցաշարը կանցկացվի հունիսի 18-25-ը:

Հիշեցնենք, որ թենիսիստը «Մեծ սաղավարտի» տարվա երկրորդ մրցաշար Ֆրանսիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչում պարտվել էր աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչին, որը երրորդ անգամ հաղթել է այս մրցաշարում:




Լրահոս