Դավթաշեն գյուղում հրդեհվել է անասնագոմ, հացատուն, ամառային խոհանոց ու կուտակված մեծաքանակ անասնակեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 15-ին՝ ժամը 12:33-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավթաշեն գյուղի 6-րդ փողոցում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է անասնագոմի և կից կառույցների տանիքներում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:55-ին, մարվել՝ 15:43-ին:

Այրվել են անասնագոմի (մոտ 130 քմ), կից հացատան (մոտ 20 քմ), ամառային խոհանոցի (մոտ 40 քմ) տանիքների փայտե կառուցատարրերը և անասնագոմի տանիքում կուտակած մոտ 30 հակ անասնակեր:




Լրահոս