ԼՈՒՐ ԿԱԴՐ            

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

 

Արամ Խաչատրյանի 120-ամյակի կապակցությամբ, Երեւանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, Թումոյի այգում՝ բացօթյա բեմում, ներկայացվում են կոմպոզիտորի բալետային գործերը։

Բեմում  Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստական կազմն ու նվագախումբը են՝ մաեստրո Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ։

Արձագանքում  է հանդիսատեսը:

 

 

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՑ. ԵՊՀ-ում ե՞րբ է կազմակերպվում առկա ուսուցմամբ ասպիրանտուրայի ընդունելությունը:

Աիդա Մադոյան   (26 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Առկա ուսուցմամբ (անվճար եւ վճարովի հիմունքներով) ասպիրանտուրայի ընդունելությունը սովորաբար կազմակերպվում է ընթացիկ տարվա մայիս-հունիս ամիսներին:

Երեւանի պետական համալսարան

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ».  Ասպիրանտուրա ընդունվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ընդունման եւ մասնագիտական քննության անցկացման հստակ ժամկետները ԵՊՀ-ն դիմորդներին ներկայացնում է ՀՀ ԿԳՄՍՆ սահմանած ժամանակացույցը ստանալուց հետո՝ տարածելով համապատասխան հայտարարություն(ներ):

 

 

 

ԹՌԻՉՔՆԵՐ

ՀԱՐՑ. Flyone-ից տոմս եմ գնել, բայց ուզում եմ հետ տալ կամ գոնե օրը փոխել. ինչպե՞ս կարող եմ անել դա:

 Արմեն Սերոբյան (52 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Մեր www.flyone.eu կայքով առցանց գնված ավիատոմսը չեղարկելու կամ որոշ տվյալներ փոխելու համար ընտրեք Ձեզ հարմար եղանակը՝

l MyBookings-ից. մուտքագրելով պատվերի/ավիատոմսի համարը եւ Ձեր ազգանունը՝ սեղմե՛ք  «Գտնել պատվերը» կոճակը։ Ձեր պատվերի վերաբերյալ տեղեկատվությամբ «Տոմսերի փոխանակում» կոճակը հասանելի է էջի ներքեւում,

l «Իմ FLYONE» օգտահաշվից. գործընթացը նման է նախորդին, անհրաժեշտ է միայն մտնել օգտահաշիվ կամ ստեղծել Ձեր անձնական օգտահաշիվը, եթե այն բացակայում է։ Կապ հաստատե՛ք մեզ հետ «Հետադարձ կապ» բաժնում՝ հետադարձ կապի միասնական ձեւի միջոցով՝ բոլոր անհրաժեշտ դաշտերը պարտադիր լրացնելու պայմանով:

Flyone Հայաստան

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավիատոմսի չեղարկումը կամ տվյալների փոփոխությունը կատարվում է կիրառվող սակագնի կանոններին համապատասխան, ինչը որոշ դեպքերում ենթադրում է տուգանքների կիրառում:

 




Լրահոս