Թուրքական մամուլի գլխագրերից շարունակում են անպակաս մնալ երկրի ազգային արժույթի՝ լիրայի անկման մասին լուրերը:
Ըստ այդմ՝ հունիսի 29-ի դրությամբ դոլար/լիրա հարաբերակցությունը հասել է 26.30-ի, իսկ եվրո/լիրայինը՝ 28.71-ի:
Նույն օրվա դրությամբ՝ բրիտանական ֆունտ ստերլինգը ևս արժևորվել է լիրայի նկատմամբ՝ կազմելով 33.25 լիրա:
Նշվում է, որ ԱՄՆ կենտրոնական բանկի նախագահ Ջերոմ Փաուելը հունիսի 28-ին «Եվրոպայի կենտրոնական բանկի կենտրոնական բանկային ֆորում»-ի պանելային քննարկմանը խոսել է ֆինանսական քաղաքականության խստացման մասին, նշելով, որ տրամադրվող վարկերի տոկոսները շուրջ 82% հավանականությամբ կարող են բարձրանալ 25 բազային կետով:
Ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ թուրքական մամուլը, ԱՄՆ կենտրոնական բանկի նախագահի խոսքերը որակելով որպես թանկացումներին նախորդած ազդակ, նկատում է, որ 1 օրվա ընթացքում դոլարը լիրայի նկատմամբ թանկանալով, շարունակել է իրենց իսկ որակմամբ՝ ռեկորդային աճը և հասել շուրջ 27-ի: