ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուստամ Բաքոյանը հայհոյել է քաղաքացուն, փորձել հարվածել. ահազանգ. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վերջերս ուշագրավ միջադեպ է եղել Երեւանի Աբովյան փողոցում: ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների հանձնժողովի փոխախագահ Ռուստամ Բաքոյանը հայհոյել է քաղաքացի Սամվել Վարդանյանին եւ փորձել է հարվածել նրան:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ամեն ինչ սկսվել է այն բանից հետո, երբ քաղաքացի Սամվել Վարդանյանը փողոցում տեսել է Ռուստամ Բաքոյանին եւ բղավել՝ դավաճա՛ն։
«Ապրիլ ամսին երեկոյան է եղել միջադեպը Աբովյան փողոցում՝ բոլորիս հայտնի Շրջանայինի հատվածում։ Պատգամավոր Բաքոյանն ինչ-որ մեկի հետ կանգնած զրուցում էր, ես տեսա, կանգնեցի ու նրան ասացի՝ դավաճա՛ն:

Անկուսակցական եմ, որեւէ խմբակցության չեմ հարում, ուղղակի իմ գնահատականը իրենց գործունեությանը տվեցի: Բաքոյանի համար անակնկալ էր իմ ասածը, ու հետո տգեղ բառերով սկսեց հայհոյել, ինքը անընդհատ ուզում էր առաջ գալ՝ ըստ երեւույթին խփելու, քաշքշելու ինձ, սակայն իր հետի անձը կանխում էր, որ առաջ գար: Ինքը որ այդպես ագրեսիվ ուզում էր առաջ գալ դեպի ինձ, հարցրեցի՝ առաջ ես գալիս, որ թքե՞ս, ձեզ մոտ լավ է ստացվում, քանի որ Ալեն Սիմոնյանի թքելու դեպքը նոր էր եղել: Այդտեղից ավելի ագրեսիվացավ, հայհոյեց: Ինձ մոտեցան կանայք եւ խորհուրդ տվեցին, թե՝ տղա ջա՛ն, շառ է, վերջացրո՛ւ, ու միջադեպն այդպես ավարտվեց»:

Ըստ Սամվել Վարդանյանի՝ իր մոտ տարակուսանք է առաջացնում այն հանգամանքը, որ Բաքոյանը ԱԺ մարդու իրավունքներ պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է լինելու. «Գիտեք, այս մարդը փորձում է խփել, ծեծել քաղաքացուն։ Մի քիչ տարակուսանք է առաջացնում՝ ոնց է նա պաշտպանելու իմ կամ, առհասարակ, այլ քաղաքացու իրավունքները»:

Նշենք, որ Սամվել Վարդանյանը ամիսներ առաջ տեսել է նաեւ փողոցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ նրան եւս դավաճան է ասել, ինչի արդյունքում նրան աշխատանքից հեռացրել են, ու մինչ օրս նա չի կարողանում աշխատանք գտնել։ Շատերը հրաժարվում են ընդունել նրան։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս