«Հրապարակ» օրաթերթը գրում է. Երեկ դատարանը չբավարարեց Վիտալի Բալասանյանի կալանավորման միջնորդությունը: Ավելի վաղ ազատ էին արձակվել նաեւ մյուս ձերբակալվածները` որդին եւ եղբայրը: Իհարկե, մեղադրանքները տարբեր էին` որդուն մեղադրում էին 75 միլիոն դրամ պետական վարկը ոչ նպատակային օգտագործելու համար, իսկ Բալասանյանին` 336-րդ հոդվածի առաջին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքի համար:
Հիշեցնենք, որ նա իր տուն խուզարկության եկած անձանցից պահանջել էր ասել, թե ինչ են փնտրում, եւ ցույց տալ դատարանի որոշումը` խուզարկության մասին։ ԱԱԾ աշխատակիցները հրաժարվել էին, եւ նա դիմադրություն էր ցույց տվել: Դրան հաջորդել էր ուժի կիրառմամբ Բալասանյանին բերման ենթարկելը:
Հավանաբար, հանրային աղմուկը մեծ էր, եւ Արցախի իրավապահ մարմինները խուսափեցին իրավիճակը լարելուց: Սակայն մեզ հասած տեղեկություններով, Արցախում մի քանի օր քննարկել են խուզարկության կադրերը հրապարակելու հարցը: Անգամ լուրեր էին շրջանառվում, թե ԱԱԾ-ականներն առնվազն «Տուշոնկա-2» տեսարաններ են հայտնաբերել Բալասանյանի տանը, սակայն ձեռնպահ են մնացել դրանք հրապարակայնացելուց:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում