Կիվիրյանը վիրավորեց մորս ու քրոջս, բայց շուտ մոռացա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս պահին  Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայանում է Արգիշտի Կիվիրյանի գործով դատական քննությունը և հարցաքննվում է տուժող, ոստիկանության աշխատակից  Վահան Վրթանեսյանը: Վերջինս իր խոսքում նշեց, որ Կիվիրյանն իրեն այնպիսի  հայհոյանքներ է ասել, որ ինքը չի կարող դահլիճում նշել դրանք: Տուժողը նշեց, որ Կիվիրյանն իրեն ասել է կգնաս մորդ ու քրոջդ կբրդես: «Ես էլ իրեն ասել եմ միայն տականք և ստոր: Բա ինքն ինչու մորս մասին այդպես ասաց»,- ասաց Աթանեսյանը:

Կիվիրյանի իրավապաշտպան Լուսինե Սահակյանի այն հարցին, թե արդյոք ոստիկանության աշխատակիցն իրավունք ունի նման վերաբերմունք ցուցաբերել ՀՀ քաղաքացու նկատմամբ, իսկ փաստաբան Վարոսյանն էլ հավելեց` արդյոք աշխատակիցը քաղաքացուն վերաբերում է այնպես, ինչպես իր մորը, սակայն դատարանն առարկեց` նշելով, որ հարցը հռետորական է:

«Իմ մայրն ու քույրը չեն գա Կոմիտաս 5: Եթե չենթարկվեին, նրանց էլ կտանեի երթևեկելի մաս: Կիվիրյանը սեռական բնույթի վիրավորանքներ հասցրեց մորս ու քրոջս, բայց շուտ մոռացա և վիրավորանքս շուտ անցավ»,- ասաց Աթանեսյանը:

Փաստաբան Սահակյանի այն հարցին, թե ինչու ոստիկանը հենց Կիվիրյանի նկատմամբ զեկուցագիր ներկայացրեց, Աթանեսյանը պատասխանեց. «Այդպես ստացվեց»:

Ավելի մանրամասն` Armlur.am-ի տեսանյութում:

 




Լրահոս