ՖՈՏՈ․ ՎԻԴԵՈ․ Շնորհավոր ծնունդդ իմ սեր. Սուրեն Փահլևանյանը շնորհավորել է տիկտոկեր Մագային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ օգոստոսի 10-ին, տիկտոկեր, դերասանուհի Մագա Հարությունյանը նշում է ծննդյան 26-րդ ամյակը:
Նա ինստագրամյան իր էջում կիսվել է համարձակ ֆոտոշարքով՝ կից գրելով «Սեզոն 26, սերիա՝1»:

Դերասանուհին նաև ինստագրամյան իր էջի սթորի բաժնում կիսվել է ընկերների և հարազատների շնորհավորանքներով: Շնորհավորողների ցանկում են եղել նաև դերասան, հաղորդավար Սուրեն Փահլևանյանը:

«Շնորհավոր ծնունդդ իմ սեր»,- հրապարակմանը կից գրել է դերասանը:


Նշենք նաև, որ երեկ նաև Սուրեն Փահլևանյանի դստեր՝ Ադելի ծննդյան օրն է: Նա շնորհավորական հրապարակումով է հանդես եկել նաև դստեր ծննդյան կապակցությամբ:
«Ծնունդդ շնորհավոր, իմ աղջիկ»,-գրել է նա:

Հիշեցնենք նաև, որ դերասանուհի, հաղորդավարուհի Յանա Դանիելյանից բաժանվելուց հետո Սուրեն Փահլևանյանին և Մագա Հարությունյանին վերագրվում էր սիրավեպ, որը զույգը չէր մեկնաբանում, սակայն երկրպագուները հաճախ էին ֆիքսում նրանց՝ միասին:

Վերջերս Մագա Հարությունյանը Մհեր Բաղդասարյանին հյուրընկալվելիս տաղավարից դուրս եկավ, երբ հնչեցրած հարցը վերաբերեց Սուրեն Փահլևանյանին:

Մարիամ Ղազարյան




Լրահոս