Յաղդան գյուղի սկզբնամասում այրվել է 10 հա խոտածածկույթ և 10 հա հնձած ցորենի արտ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 20-ին, ժամը 16։22-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ստեփանավան-Օձուն ավտոճանապարհին այրվում են դաշտեր։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Յաղդան գյուղի սկզբնամասում։

Հրդեհը մկուսացվել է ժամը 17։20-ին, մարվել՝ 17։46-ին։ Այրվել են մոտ 10 հա խոտածածկույթ և 10 հա հնձած ցորենի արտ։




Լրահոս