ՄԱՐԶՊԵՏԸ ՆԱԵՎ ՀԻՍՏԵՐԻԿ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն տեղեկացրել էինք, որ «Ժողովուրդ»-ի` Տավուշի մարզի թղթակից Ոսկան Սարգսյանն էլեկտրոնային փոստով սպառնալից նամակներ էր ստացել մեր թերթում տպագրված մեկնաբանություններն իր կայքում տեղադրելուց հետո: Այն վերաբերում է մարզի սողանքներից տուժածներին փոխհատուցելու վարչապետի հանձնարարականների վերաբերյալ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի արձագանքին: Երեկ, երբ ԱԺ եկած Արմեն Ղուլարյանից «Ժողովուրդ»-ը հետաքրքրվեց, թե ինչ է մտածում մարզպետն «իր» մարզում լրագրողին տված սպառնալիքների վերաբերյալ, ԱԺ 334 սենյակում Ղուլարյանը կառավարության անդամների, մարզպետերի եւ այլոց ներկայությամբ բառի բուն իմաստով գոռաց. «Դե թողե՛ք գործ անենք էլի~, ձեր Ոսկանի մասին պետք է մտածե՞մ»: Կարծում ենք` ՀՀ վարչապետը, որ երբեմն հանդուրժողականության մասին է խոսում, երբեմն էլ` կոտրած տաշտակների, կարգի կհրավիրի իր մարզպետին, որպեսզի պաշտոնյաները տարրական վարվեցողության կանոնները պահպանեն:




Լրահոս