
Հայաստանում մեկնարկել են սեզոնային գրիպի պատվաստումները: Այս մասին հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի աշխատակազմը, կարևորելով պատվաստումների դերը հիվանդությունների կանխարգելման գործընթացում, պատվաստվել է սեզոնայի գրիպի դեմ։
Նշենք, որ սեզոնային գրիպի կանխարգելման լավագույն միջոցը պատվաստումն է»,-ասվում է հաղորդագրությունում: