Ադրբեջանը պարտավոր է հիմա և հենց այստեղ երաշքիներ տալ. Ֆրանսիայի արտգործնախարար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չէ հարցականի տակ դրվում, վտանգի տակ է դրված Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները։ Այս մասին ՄԱԿ ԱԽ նիստում հայտարարեց Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոնան։

Նա իր ելույթում ընդգծեց,որ մի քանի շաբաթ շարունակ մեծածավալ զինտեխնիկա կուտակելուց հետո Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին անցավ լայնածավալ հարձակման։

«Ֆրանսիան անմիջապես դատապարտեց անընդունելի հարձակումը և այս սեղանի շուրջ հավաքվածներից միակ երկիրը չենք, որ այդպես է մտածում։ Ադրբեջանը պարտավոր է ապահովել Լաչինի միջանցքի բացումը։ Պետք է զգոն լինենք, եթե փորձեն ՀՀ-ն ներքաշել այս ողբերգական իրադարձությունների մեջ և դա օգտագործել որպես պատրվակ՝ ՀՀ ամբողջականությունը կասկածի տակ դնելու համար։ Ադրբեջանը պարտավոր է հիմա և հենց այստեղ երաշքիներ տալ, որ չի գործադրի ուժ կամ ուժի սպառնալիք»-նշեց նա։

Նա հորդորեց զսպվածություն ցուցաբերել և հարգել միջազգային իրավունքը և շեշտեց, որ քաղաքացիական անձանց շրջանում բազմաթիվ զոհեր և վիրավորներ կան։




Լրահոս