Ադրբեջանի կողմից Արցախի երեք նախագահների կալանավորումը քաղաքական ենթատեքստ ունի։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 9-ին, «Մեդիա կենտրոնում» ասուլիսի ժամանակ նշեց Միզազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանուշ Սահակյանը։
«Հանցագործության բացահայտման իրավական մեխանիզմները եւ կալանավորման հնարավորություններն Ադրբեջանի կողմից օգտագործվել են ուժի ցուցադրության նպատակով։ Ադրբեջանն այդպիսով փորձում է պատժել այն անձանց, որոնք խորհրդանշանական նշանակություն են ունեցել Արցախի պետականության համար, օրինակ` նախագահներն այդպիսի դեր ունեին, քանի որ նրանք են ապահովել ժողովրդի համախմբումն ու պայքարը հանուն Արցախի միջզգային իրավական ճանաչման։ Դա նաև վերաբերում է հայանպաստ գործիչներին ու ռազմական գործիչներին»,– ընդգծեց Սահակյանը։
Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմը ձերբակալել է Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանին, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին։