ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Ղրղզստանում ԱՊՀ ղեկավարների գագաթնաժողովին: Նա այդ մասին այսօր նաև տեղեկացրել է այդ երկրի նախագահ Սադիր Ժապարովի հետ հեռախոսազրույցում։
Զրույցի ընթացքում Հայաստանի վարչապետ Փաշինյանն ափսոսանքով հայտնել է, որ մի շարք հանգամանքների բերումով չի կարող մասնակցել միջոցառմանը։