
Միջերկրական ծովի ափերի մոտ 4,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Թուրքիայի արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման գրասենյակը հայտնում է, որ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 06:47-ին՝ Մուղլա նահանգում:
Երկրաշարժի օջախը գտնվել է 6,4 կմ խորության վրա։