
Սյունիքի մարզի Գորիս քաղաքում իրականացվում է Արցախից բռնի տեղահանված ընտանիքների համար հերթական բնակարանաշինության ծրագիրը։
Տեղեկությունը հայտնում է Գորիսի համայնքապետարանը։
«Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար Գորիսի համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող շինություններից մեկը շուտով կդառնա բնակելի։
Շինաշխատանքներն արդեն սկսված են։ Բնակարանաշինության ծրագիրը մեկնարկել է Գորիսի համայնքապետարանի և ամերիկահայ բարերարներ Գարեն Բաբախանի ու Զարեհ Թումանիանի համատեղ ջանքերով»,– ասված է հաղորդագրությունում։