ԲԱՑԱՌԻԿ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հարվածներ, աղմուկ-աղաղակ Թբիլիսյան խճուղում. հարձակվել են պարեկների, շտապօգնության բժիշկների, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի վրա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ գիշեր մարտաֆիլմ հիշեցնող միջադեպ է եղել Թբիլիսյան խճուղում՝ «Գազպրոմի» ճանապարհին։ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ մեկ մեքենա վթարի է ենթարկվել, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել սյանը։ Արդյունքում վթարված մեքենայում գտնվող անձանց օգնության են հասել Պարեկային ծառայության աշխատակիցները, Շտապօգնությունը եւ մեզ հայտնի դարձավ, որ դեպքի վայրում է եղել ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

ArmLur.am-ին հասած լուրերի համաձայն՝ վթարված մեքենայում գտնվող անձանց հարազատները ծննդյան արարողությունից վերադառնալիս են եղել, որը նշվել է Աբովյան քաղաքի Լուսաբաց ռեստորանում, նրանք անադեկվատ վիճակում են եղել և դեպքի վայրում հարձակվել են պարեկների, շտապօգնության բժիշկների եւ Գագիկ Շամշյանի վրա։ Փորձել են խլել լրագրողի տեսախցիկը, քանի որ վերջինս լուսանկարել է իրավիճակը։ Հարվածներ են հասցրել շտապօգնության բժիշկներին, ապտակել են կին պարեկին: Ականատեսների խոսքով՝  բոլորը միայն աջ ու ձախ հարվածում էին իրար ու ճանապարհը կաթվածահար վիճակում էր:

Քնար Մանուկյան




Լրահոս