![](https://armlur.am/wp-content/uploads/2023/09/5-qaxaqapetaran.jpg)
Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներով Սամվել Ղուկասյանը, Արտակ Հովհակիմյանը, Անդրանիկ Գասպարյանը, Միքայել Օհանյանը, Վահե Հակոբյանը վերանշանակվել են, համապատասխանաբար, Կենտրոն, Քանաքեռ-Զեյթուն, Նուբարաշեն, Նորք-Մարաշ և Ավան վարչական շրջանների ղեկավարներ, իսկ Տիգրան Տեր-Մարգարյանը նշանակվել է Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար:
Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը: