Անհետ կորածների ծնողները հանդիպել են պատգամավորներին. լարված վիճակ է եղել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երկուշաբթի՝ նոյեմբերի 6-ին՝ 44-օրյա պատերազմի 3-րդ տարելիցից օրեր առաջ, Ազգային ժողովում հանդիպում է եղել հանձնաժողովների նախագահների եւ անհետ կորածների ծնողների հետ։ Քննարկվել են մի շարք հարցեր՝ անհետ կորած զինծառայողներին գտնելու, որոնողական աշխատանքներ կատարելու վերաբերյալ։

Ծնողները հստակ պահանջներ են ներկայացրել, սակայն որեւէ արդյունավետ վերջնակետի չեն հանգել։ Լարված իրավիճակ եւ մթնոլորտ է եղել։ Ազգային ժողով մտել են 10 ծնող, եւ մտնելուց առաջ էլ նրանց միջեւ լարված իրավիճակ եւ լեզվակռիվներ են եղել, ինչպես հանդիպման ընթացքում։ Ծնողներից ոմանք նույնիսկ որոշում են կայացրել հացադուլ հայտարարել։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում




Լրահոս