Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրները շահագրգռված են «Ադյուտանտ» ունիվերսալ թիրախային ուսումնական համալիրի ձեռքբերմամբ։ Այս մասին հայտարարել է Իժևսկի «Կուպոլ» էլեկտրամեխանիկական գործարանի գլխավոր տնօրեն Ֆանիլ Զիյադդինովը, որին մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Նա նշել է, որ ընկերությունը շարունակում է ընդլայնել «Ադյուտանտ» համալիրի տեսականին և հնարավորությունները, որի գնման համար հետաքրքրություն է դրսևորվում արտասահմանյան գործընկերների կողմից: «ՀԱՊԿ երկրներից մատակարարումների նկատմամբ հետաքրքրություն կա»,- ասել է Զիյադդինովը՝ Dubai Airshow 2023 միջազգային օդատիեզերական ցուցահանդեսի շրջանակներում։
«Ադյուտանտ» համալիրը հակաօդային պաշտպանության անձնակազմի պատրաստման ամենաժամանակակից թիրախային համակարգերից է։