Մեսսին ու Ռոնալդուն դարձյալ իրար դեմ կխաղան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամերիկյան «Ինտեր Մայամին» նոր մրցաշրջանի նախապատրաստական փուլի ընթացքում կմասնակցի Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում կայանալիք Season Cup մրցաշարին, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։

Հունվարի 29-ին ամերիկյան ակումբը կմրցի Սաուդյան Արաբիայի առաջնության առաջատար «Ալ Հիլալի», իսկ փետրվարի 1-ին` «Ալ Նասրի» հետ։

Այսպիսով՝ «Ինտեր Մայամիի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին ու «Ալ Նասրի» պորտուգալացի ռմբարկու Կրիշտիանու Ռոնալդուն դարձյալ իրար դեմ կխաղան:




Լրահոս