Չինաստանում սկսել են շահագործել աշխարհում ամենամեծ ստորգետնյա լաբորատորիան, որը գտնվում է 2400 մ խորության վրա: Լաբորատորիան գտնվում է երկրի հարավ-արեւմտյան Սիչուան նահանգում։ Այն ունի 330.000 խորանարդ մետր տարածք։
DURF լաբորատորիան սկսել են կառուցել 2020թ. դեկտեմբերից։
ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ
ՀԱՐՑ. «ՀայՓոստ»-ով առաքումներ անելիս ո՞ր դեպքում է սահմանվում մաքսատուրք:
Լուսինե Բադալյան (37 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. 2022 թվականի մարտի 31-ից սկսած՝ ոչ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից ֆիզիկական անձանց կողմից փոխադրողի միջոցով կամ միջազգային փոստային առաքումներով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար մաքսատուրք եւ հարկեր չեն գանձվում, եթե տեղափոխվող ապրանքների ընդհանուր քաշը չի գերազանցում 30 կիլոգրամը, իսկ արժեքը չի գերազանցում 200 հազար ՀՀ դրամը։
ՀայՓոստ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե ընդհանուր քաշը գերազանցում է 30 կիլոգրամը, կամ արժեքը գերազանցում է 200 հազար ՀՀ դրամը, ապա սահմանվում է մաքսատուրք եւ հարկեր գերազանցող մասի համար 15% միասնական դրույքաչափ, սակայն ոչ պակաս, քան 30 կիլոգրամը գերազանցող յուրաքանչյուր կիլոգրամի համար 2 եվրոյին համարժեք ՀՀ դրամ:
ՓԱՍՏԱԹՈՒՂԹ
ՀԱՐՑ. Ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի բնակիչներին նույնականացման քարտ չի տրամադրվում:
Անահիտ Թորոսյան (52 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Լեռնային Ղարաբաղի այն բնակիչները, որոնք ունեն վավեր նույնականացման քարտ, կարող են օգտագործել փաստաթուղթը մինչեւ դրա ժամկետի ավարտը:
ՀՀ կառավարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Լեռնային Ղարաբաղի՝ ՀՀ քաղաքացիություն ստացած բնակիչները կարող են դիմել նույնականացման քարտ ձեռք բերելու համար՝ համաձայն նույնականացման քարտերի մասին ՀՀ օրենքի հոդված 2-ի: