Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ պատրաստ է ոչնչացնել Վաշինգտոնը եւ Սեուլը առճակատման դեպքում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ իր երկիրը «առանց տատանվելու ջախջախիչ հարված կհասցնի եւ կոչնչացնի թշնամու մայրաքաղաքները»՝ օգտագործելով ունեցած զինանոցը,  եթե ԱՄՆ-ն եւ Հարավային Կորեան ընտրեն ռազմական առճակատման ուղին Հյուսիսային Կորեայի դեմ։ Ինչպես տեղեկացրել է Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը, համապատասխան հայտարարությունը նա արել է Կորեայի ժողովրդական բանակի հրամանատարների հետ ամանորյա հանդիպման ժամանակ։

«Ընկեր Կիմ Չեն Ընն ասել է, որ մեր հեղափոխության առաջընթացին զուգընթաց՝ էլ ավելի կուժեղանան ԱՄՆ եւ «Կորեայի Հանրապետության» տարրերի մերձիմահ մեքենայությունները, որոնք փորձում են խանգարել այդ առաջընթացին՝ ընդգծելով, որ մեր բանակը պետք է անխնա խափանի թշնամու սադրանքները։ Իսկ եթե հակառակորդները ընտրեն հակահանրապետական ռազմական առճակատումը, ապա առանց տատանվելու կհետեւի ջախջախիչ հարվածը եւ լիովին կոչնչացվեն թշնամու եւ ռազմական գանգստերների սրիկայախմբի մայրաքաղաքները՝ գործի դնելով գերհզոր միջոցների զինանոցը»,- նշվել է հաղոդրագրությունում։




Լրահոս