ԼՈՒՐ ԿԱԴՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

 

Երեկ մի խումբ արվեստասերներ բողոքի ցույց էին կազմակերպել ԿԳՄՍ նախարարության մուտքի մոտ՝ ի պաշտպանություն «Գոյ» թատրոնի պահպանման:

 

 

 

ԿԱՐԳ

ՀԱՐՑ. Ի՞նչ իրավունքներ եւ պարտականություններ ունեն ապաստան հայցողները:

Սեդա Նավասարդյան (57 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Ապաստան հայցողները Հայաստանում ազատ տեղաշարժի, աշխատելու, կրթության, անվճար իրավաբանական խորհրդատվություն ստանալու, անվճար բուժօգնություն ստանալու եւ մի շարք այլ իրավունքներ ունեն։

Նրանք իրենց իրավունքներից օգտվելիս պետք է հարգեն ՀՀ քաղաքացիների, այլ անձանց օրինական շահերը, իրավունքները եւ ազատությունները, պահպանեն հասարակական կարգը, ՀՀ անվտանգությունը:

ՀՀ միգրացիոն ծառայություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ապաստան հայցողները պարտավոր են համագործակցել Միգրացիոն ծառայության հետ, տրամադրել հավաստի ու ճշմարիտ տեղեկություններ, վճարել բոլոր տեսակի հարկերն ու տուրքերը, ինչպես Հայաստանի քաղաքացիները: Նրանք պարտավոր են պահպանել Հայաստանի օրենսդրության պահանջները։

 

 

ՖԻՆԱՆՍՆԵՐ

ՀԱՐՑ. Ինչպե՞ս ստանալ վիճակախաղերի կազմակերպման լիցենզիա:

Սամվել Հովհաննիսյան (36 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Վիճակախաղերի կազմակերպման լիցենզավորումն իրականացվում է՝ «Լիցենզավորման մասին», «Պետական տուրքի մասին», «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հուլիսի 1-ի «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» թիվ 987-Ն որոշման համաձայն: Վիճակախաղերի կազմակերպման լիցենզիան տրամադրվում է անժամկետ: Վիճակախաղերի կազմակերպման լիցենզիան տրամադրվում է նախատեսված բոլոր փաստաթղթերը ներկայացնելուց հետո` 23 աշխատանքային օրվա ընթացքում (լիազոր մարմնի որոշմամբ կարող է երկարաձգվել եւս 23 աշխատանքային օրով), վիճակախաղերի, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի եւ խաղատների լիցենզավորող հանձնաժողովի եզրակացության հիման վրա:

Հայտատուները վիճակախաղերի կազմակերպման լիցենզիա ստանալու համար Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն են ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության 01.07.2004թ. թիվ 987-Ն որոշմամբ հաստատված հայտը եւ կից փաստաթղթերը,  որոնք կարող են ներկայացվել առձեռն, փոստով կամ էլեկտրոնային տարբերակով: Հայտատուները կարող են լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնել էլեկտրոնային տարբերակով` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 24-ի թիվ 1283-Ն որոշման:

ՀՀ ֆինանսների նախարարություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Լիցենզիա ստանալու համար տարեկան պետական տուրքը կազմում է 600 000 000 ՀՀ դրամ: Հայտատուն վիճակախաղերի կազմակերպման լիցենզիա ստանալու համար Կենտրոնական գանձապետարանի 900005162137 հաշվեհամարին վճարում է 600 000 000 ՀՀ դրամ եւ կարող է լիցենզավորող մարմին պետական տուրքի վճարումը հավաստող փաստաթուղթ չներկայացնել:

 




Լրահոս