ՖՈՏՈ․ Ուղղակի անլուրջ է, սա իմ կյանքի հարցն է, ոչ թե ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցելու․ քաղաքացին ահազանգում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջերս համացանցում տեղեկություններ են տարածվել, որ Հայաստանում հիվանդներին տալիս են մի ինսուլին, որից շատ երկրներ հրաժարվել են:

ArmLur.am-ը հաճախ է ահազանգեր ստանում, որ Ինսուլոտարդի փոխարեն իրենց տրամադրում են մի ինսուլին, որի էֆեկտիվությունը շատ ցածր է, հաճախ անգամ կրկնակի դեղաբաժնի ստացման դեպքում արյան մեջ շաքարի քանակը չի կարգավորվում։

Մեզ դիմած քաղաքացին ասում է.

«Արդեն 2 օր է սկսել եմ օգտագործել գենսուլին, նորից փորձելու համար, որ տեսնեմ ի՞նչ ազդեցություն կունենա: Ներարկումս նույն է եղել՝ 100 միավոր առավոտյան, 100 միավոր երեկոյան, ազդեցությունը միայն բացասական է: Այնքան վիրավորական է, որ նախարարությունն ասում է՝ խնդիրը ձեզնում է, որ թիվը չի իջնում»:

Քաղաքացու կողմից մեզ ուղարկած նկարներում երևում է 2 դեղերի ակնհայտ տարբերությունը:

«Սառնարանից հանելուց հետո 2 դեղն էլ անշարժ 40 րոպե մնացել են նույն դիրքով: Գենսուլինի պարագայում շատ փոքր հատված սպիտակ նստվածք ուներ ու վրան ընդհանուրը ջուր էր, պարզ մաքուր ջուր, իսկ ինսուլոտարդի պարագայում ես ոնց հանել եմ սառանարանից, նույն պղտորությունը մնացել է, մուգ սպիտակ պղտոր դեղ է դա ու հասկանում ես՝ ներարկվելուց հետո դա օգնում է»,-մեզ հետ զրուցում պատմում է նա:

Քաղաքացու խոսքով՝ 2 օրվա ընթացքում, երբ օգտագործել է գենսուլին, աչքերի հատվածում սեղմվածություն է զգում, շաղվածություն:

Նախարարությունը նրան ասում է, որ դիետա չի պահում:

«Ուղղակի անլուրջ է, սա իմ կյանքի հարցն է, ոչ թե ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցելու»,-ասում է նա:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս