Թենիսի WTA-250 շարքի մրցաշարում Էլինա Ավանեսյանը մեկնարկեց հաղթանակով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքում մեկնարկել է թենիսի WTA-250 շարքի մրցաշարը: Առաջին փուլում Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը (61-րդ ռակետ) 6:4, 7:6 հաշվով հաղթել է Թամարա Կորպաչին (Գերմանիա, 77-րդ ռակետ): Մրցախաղը տևլ է 2 ժամ 3 րոպե:

Ավանեսյանը դուրս է եկել մրցաշարի երկրորդ փուլ և կմրցի Անաստասիա Սևաստովա (Լատվիա, 656-րդ ռակետ) – Քրիստինա-Անդրեա Միտու (Ռումինիա, 216-րդ ռակետ) զույգի հաղթողի հետ:




Լրահոս