ՀԱՄԱՍ-ը մեղադրել է Իսրայելին Գազայում հրադադարի հարցում առաջընթացի բացակայության համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան Իսրայելին մեղադրել է Իսրայելին Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի և գերիների փոխանակման հարցում առաջընթացի բացակայության համար։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Ըստ շարժման առաջնորդի՝ ՀԱՄԱՍ-ը հենց սկզբից դրական է արձագանքել միջնորդ երկրներից Իսրայելի հետ գործարք կնքելու առաջարկներին՝ պաղեստինյան ժողովրդի դեմ «ագրեսիան դադարեցնելու և Գազայի հատվածի պաշարումը վերացնելու նպատակով»։

«Շարժումը ցուցաբերել է լիակատար ճկունություն այդ խնդիրների լուծման հարցում, սակայն պարզ է, որ Իսրայելը շարունակում է մանևրել ու ձգձգել մեր ժողովրդին հուզող խնդիրների լուծումը, և կենտրոնացել է դիմադրության կողմից պահվող բանտարկյալների ազատ արձակման վրա»,-ասված է հայտարարության մեջ:

Նա հավելել է, որ Իսրայելի հետ միջնորդավորված բանակցությունների նպատակներից մեկը գերիների փոխանակումն է։




Լրահոս