Նոյեմբերի 14-ին`ժամը 11.38-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Գոգարան գյուղում այրվում է տուն:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Ամբողջությամբ այրվել է Մ.Գասպարյանին պատկանող երկհարկանի տան առաջին հարկը` գույքով (հյուրասենյակ, միջանցք, խոհանոց՝ 12ճ11մ):Հրդեհի հետևանքով տարբեր աստիճանի այրվածքներ են ստացել 2007 թվականին ծնված Արման, 2008 թվականին ծնված Գոռ և 2008 թվականին ծնված Արեն Գասպարյանները, ովքեր տեղափոխվել են Սպիտակ քաղաքի “Նորվեգական” հիվանդանոց, այնուհետև` Երևան քաղաքի հիվանդանոցներ: Գոռ Ռուսլանի Գասպարյանը տեղափոխվել է “Սբ.Աստվածամայր” բժշկական կենտրոն, Արման Մինասի Գասպարյանը՝ “Արմենիա” բժշկական կենտրոնի Այրվածքների կենտրոն, իսկ Արեն Մինասի Գասպարյանը` հիվանդանոցի ճանապարհին մահացել է:Տուժածների առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:
ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ` ԳՈԳԱՐԱՆՈՒՄ. հրդեհի հետեվանքով 3-ամյա երեխան մահացել է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ