Արցախում սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների հետևանքով ադրբեջանական գերության մեջ է հայտնվել 16 անձ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել 23 անձի, որոնցից 16-ը գերության մեջ են հայտնվել սեպտեմբերի 19-ի ռազմական գործողությունների հետևանքով։

Այս մասին ասվում է ՀՀ կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցում։

Զեկույցում նշվում է, որ կան փաստական տվյալներ առնվազն 32 անձանց՝ 2020 թվականի պատերազմից հետո բռնի անհետացման վերաբերյալ։ Նրանց ճակատագրի մասին Ադրբեջանը տվյալներ չի հաղորդել։

Զեկույցում հաղորդվում է նաև, որ շարունակում է բաց մնալ «2020 թվականի 44-օրյա պատերազմում և դրանից հետո անհետ կորած համարվող 215 և 1990-ականներին անհետ կորած 777 ՀՀ քաղաքացիների և ԼՂ-ի հայերի ճակատագիրը»։




Լրահոս