Մանկական Եվրատեսիլ-ին կերգի նաեվ Սիրուշոն. գլխավոր անակնկալի մասին չեն խոսում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեկտեմբերի 2-ին և 3-ին իրական շոու է սպասվում, որտեղ առաջին անգամ կլինի հրավառության շոու։ Կազմակերպիչներն այսօր լրագրողներին հայտնեցին, որ անակնկալների թվում են Սիրուշոյի և Վլադիմիր Հարությունյանի ելույթները։ Նրանք, սակայն, նախընտրեցին չխոսել հիմնական անկնկալի մասին՝ խոստանալով, որ “Մանկական Եվրատեսիլ”-ը կհյուրընկալի շատ ճանաչված ու սիրված մեկին։ “Այժմ աշխատանքները գնում են ամբողջ թափով, և պիտի ամեն ինչ անենք, որ մեր շոուն ոչնչով չզիջի Եվրոպական ոչ մի երկրի ներկայացրածին։ Կարևոր է, որ աշխատում ենք ամբողջական թիմով, և գործին նվիրված են բոլոր մասնակիցները” ,– նշեց Գոհար Գասպարյանը՝ ընդգծելով, որ շատ հետաքրքիր կլինեն հեռուստաբացիկները, որոնցով կներկայանա յուրաքանչյուր երկիր։ “Հասնել բարձունքինե կարգախոսով շատ հետաքրքիր բացիկներ ենք մտածել երեխաների ու մեծահասակների մասնակցությամբ”,– ասաց նա։




Լրահոս