Ալեն Սիմոնյանը վտանգավոր հայտարարություն է արել. ահազանգ Արցախից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը սոցցանցի իր էջում գրում է․

«Երեկ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հերթական վտանգավոր ու անտրամաբանական հայտարարությունն է արել, որ եթե Ադրբեջանը հրաժարվի Հայաստանի դեմ միջազգային հայցերից, ապա հնարավոր է, որ Հայաստանն էլ հրաժարվի Ադրբեջանի դեմ հայցերից։

Առանց մանրամասն ներկայացնելու, թե որքան անհիմն են ադրբեջանական հայցերը Հայաստանի հանդեպ՝ միայն ասեմ, որ մեր հավաքական ու անհատական իրավունքներից հրաժարվելու հերթական հանձնվողական գործողությունը բերելու է նորանոր ողբերգություններ: Ոչ մի իրեն հարգող ժողովուրդ ու պետություն չի կարող հրաժարվել իր բնական իրավունքներից ու ճշմարտությունից, ընդ որում՝ հանուն ոչնչի և հանուն մի ցեղասպան բռնապետի բավարարման:

Ավելին, Ադրբեջանի հայցերը ամրապնդում և ամրապնդելու են մեր ռազմավարական գործիքակազմը՝ հետևողական ու արդյունավետ կերպով պայքարելու մեր իրավունքների վերականգնման ու արդարության համար: Վստահաբար, այդ հայցերը հաջողությամբ են պսակվելու, և բռնապետ Ալիևը նաև դրանցից է վախենում:

ՀՀ իշխանությունները պետք է զերծ մնան նման ոչ միայն գործողություններից, այլև՝ հայտարարություններից ու մտադրություններից: Էլ չասեմ, որ մի շարք այլ հայցեր ներկայացնելու անհրաժեշտություն կա, այդ թվում՝ Ցեղասպանության կանխարգելման կոնվենցիայի և Հռոմի ստատուտի հիման վրա»:




Լրահոս