ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 3 ֆիլմ նորաձևության մասին, որը բոլոր ժամանակներում գրավել է մարդկանց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նորաձևություն․ այն միշտ հետաքրքրություն է առաջացնում, տարբերվում գլխապտույտ ցուցադրություններով, խանութների՝ հիացմունք առաջացնող ցուցափեղկերով և ցուցանմուշների հանդեպ մեծ հետաքրքրությամբ։

Կտորի շուկայի ծավալների մեծացմանն ու կարի մեքենաների ի հայտ գալուն զուգահեռ՝ սկսել են զարգանալ նորաձևության տները, որոնք աշխատում էին անհատական պատվերներով, և առաջանալ «մասս մարկետ»-ները։

Նորաձևության խելահեղ աշխարհը բոլոր ժամանակներում գրավել է մարդկանց․ այսօր ArmLur.am-ը Ձեզ է ներկայացնում նորաձևության մասին 3 ֆիլմ․

«Սատանան կրում է Prada»

2006 թվականին էկրաններ բարձրացած ֆիլմը պատմում է երիտասարդ աղջկա մասին, ով շատ է ցանկանում աշխատել բարձր նորաձևության ոլորտում, սակայն հենց այնտեղ էլ բախվում է հոգեբանական և անձնական լուրջ խնդիրների, թողնում ոլորտն ու թղթակցի աշխատանքի անցնում։ Գլխավոր կերպարներին մարմնավորում են Էն Հեթըուեյը, Մերիլ Սթրիփը, Ադիան Գրենիերը և Էմիլի Բլանթը։

«Գուչիի տունը»

Ռիդլի Սքոթի գեղարվեստական ֆիլմն է, որն էկրան է բարձրացել 2021 թվականին։ Ֆիլմը պատմում է Մաուրիցիո Գուչիի՝ 1995 թվականին տեղի ունեցած սպանության մասին։ Ֆիլմում գլխավոր կերպարներին մարմնավորել են Լեդի Գագան, Ալ Պաչինոն, Ադամ Դրայվերը, Ջարեդ Լետոն և Ջերեմի Այրոնսը։

«Փարիզից տառապանք»

Ռիմ Խերիչիի ֆիլմը պատմում է Մարոկկոյից Փարիզ տեղափոխված երիտասարդ աղջկա մասին, ով ամեն գնով ցանկանում է մնալ Ֆրանսիայում և աշխատանք ունենալ բարձր նորաձևության ոլորտում, սակայն փաստաթղթերի ժամկետն ավարտվում է և նրան արտաքսում են երկրից։ Երիտասարդ դիզայներն ամեն գնով վերադառնում է Փարիզ և մասնակցում նորաձևության շաբաթվան՝ սակայն արդեն այլ հոգեբանությամբ և արժեքներով։ Գլխավոր կերպարին մարմնավորում է հենց ռեժիսորը։ Ֆիլմը էկրաններ է բարձրացել 2013 թվականին։

Հուրի Բաղդասարյան




Լրահոս