ՖՈՏՈ․ Գյումրիում կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիում կայացել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, ինչի մասին հայտնի է դարձել կուսանկցության պաշտոնական էջում արված հրապարակումից։

«Նիստին մասնակցել են Կուսակցության Շիրակի մարզի Տարածքային կազմակերպությունների անդամները, մարզպետը, պատգամավորներ, համայնքների ղեկավարներ և Կուսակցության վարչության անդամներ», – նշված է տեքստում՝ հավելելով, որ նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ելույթով և պատասխանել կուսակցականների հարցերին։

Հիշեցնենք, որ ավելի վաղ այս մասին հայտնել էր ArmLur լրատվականը՝ նշելով, որ նիստի շրջանակում քննարկվելու է նաեւ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի պաշտոնանկությունը:

Շիրակի նոր մարզպետի հավանական թեկնածուն Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի ազգականն է՝ Վահագն Մկրտչյանը:




Լրահոս