ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դավիթ Գյուրջինյանը ընտրվեց Բրյուսովի անվան համալսարանի ռեկտոր. փոխվարչապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վալերի Բրյուսովի անվան համալսարանի նոր ռեկտոր ընտրվեց Դավիթ Գյուջինյանը։

ArmLur.am-ի հետ զրույցում ասաց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

Փոխվարչապետը Հաշվեքննիչ հանձնաժողովի նախագահն էր և նշեց, որ 18 ներկա անդամներից 18-ը կողմ են քվեարկել, որի արդյունքում ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը ընտրվեց որպես Վ.Բրյուսովի անվան համալսարանի նոր ռեկտոր։

Հիշեցնենք, որ սա ապօրինի ընտրություններ էր, քանի որ մեկ տարի առաջ ռեկտորի ընտրություններում մեծամասնական քվեով ընտրվել էր Կարինե Հարությունյանը, սակայն Գյուրջինյանի կողմից որոշումը չեղյալ համարելու պահանջով՝ հայց էր ներկայացվել դատարան։

Դատարանը այդ որոշման վերաբերյալ դեռևս վճիռ չի հրապարակել։

Ստացվում է, որ անօրինական ընտրություններում ռեկտոր ընտրվեց Դավիթ Գյուրջինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Էմմա Միքայելյան, Էմմա Մարտիրոսյան




Լրահոս