ՖՈՏՈ. 2023 թվականին կատարվել է անշարժ գույքի ձեռք բերման 21 հազար 668 գործարք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքների 27․8%-ը կատարվել է մայրաքաղաք Երևանում։

Անշարժ գույքի շուկայում մեկնարկած շինարարական բումը, որը աստիճանաբար դառնում է օդի աղտոտման պատճառ, քիչ-քիչ տեղափոխվում է մարզեր։ Նոր կառուցվող բնակարանների հիմքերն արդեն փորված են, և կառուցապատողները շարունակում են դիտարկել նաև մարզային կետրանական կամ բնակարանաշինության համար հարմար վայրերը։

Այս պահին անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքների ամենամեծ տոկոսը դիտվել է Կոտայքի մարզում՝ 16․6%, իսկ Արարատի մարզում՝ 9․5%, Արմավիրի մարզում՝ 9․1%։

Այս թվերը վկայում են, որ Երևանից բացի մարդիկ նախընտրում են մերձերևանյան մարզերում ձեռք բերել անշարժ գույք՝ քաղաքին մոտ, բայց աղմուկից հեռու։

Անշարժ գույքի նկատմամբ իրականացված ընդհանուր գործարքների թիվը 2023 թվականի դեկտեմբերին կազմել է 21 668 միավոր, իսկ 2022 թվականի նոյեմբերին 20 552 միավոր։

Էմմա Միքայելյան




Լրահոս