Armenian text to speach

Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնագրի պայմանները դեռևս չեն բավարարում իրեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնագրի պայմանները, որոնք նա մեկ տարի առաջ հավանության չէր արժանացնի, այժմ ևս իրեն չեն բավարարում։

«Այն, ինչին մեկ տարի առաջ հավանություն չէի տա, այսօր էլ հավանություն չեմ տա»,-ասել է Թրամփը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչու է մերժել Իրանի առաջարկած գործարքը՝ Հորմուզի նեղուցը բացելու վերաբերյալ։

Թեհրանն ավելի վաղ առաջարկել էր յոթ օրվա ընթացքում բացել նեղուցը՝ ռազմածովային շրջափակումն ու նավթի արտահանման սահմանափակումները վերացնելու դիմաց, սակայն Թրամփը սեպտեմբերի 27-ին մերժել էր այդ պայմանները։




Լրահոս