«Բորուսիան» հաղթեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դորտմունդի «Բորուսիա»-ն
Բունդեսլիգայի 26-րդ տուրում արտագնա խաղում հաղթեց
«Հանովեր»-ին: Առաջին խաղակեսը լեցուն չէր վտանգավոր
պահերով և սուր իրավիճակներ գրեթե չկային: Սակայն
դորտմունդցիները կարողացան հաջողության նժարը թեքել իրենց
կողմը: Հանդիպման 43-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Մատց
Հյումելսը:
Երկրորդ խաղակեսի մեկնարկին «Բորուսիա»-ի ֆուտբոլիստները
կրկնապատկեցին հաշիվը: Հրաշալի անցումից հետո գոլի հեղինակ
դարձավ Ռոբերտ Լևանդովսկին: Վերջինս գնդակը ստացել էր
Հենրիխ Մխիթարյանից: «Հանովեր»-ի ֆուտբոլիստները
շարունակում էին պայքարը` կորցրածը հետ բերելու համար,
սակայն ոչինչ չէր ստացվում: Հանդիպման ավարտին Հենրիխ
Մխիթարյանը կատարեց նաև իր երկրորդ գոլային փոխանցումը:
Ստանալով գնդակը`գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Մարկո Ռոյսը:
«Հանովեր»-«Բորուսիա» 0-3:
Հայաստանի ազգային թիմի անդամ Հենրիխ Մխիթարյանը ընդգրկված էր մեկնարկային կազմում և մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
Բունդեսլիգայի հաջորդ` 27-րդ տուրում Յուրգեն Կլոպի սաները կհանդիպեն «Շալկե»-ի հետ: «Բորուսիա»-ն այս հաղթանակից հետո
շարունակում է մնալ երկրորդ հորիզոնականում` 51 միավորով:




Լրահոս